Ներածություն

Access-ի հիմնական հնարավորությունները և ինտերֆեյսը

Վերջին տարիների ընթացքում տվյալների բազայի կողմից ստեղծված արտադրանքները հիմնված են ռելացիոն մոտեցման վրա (reletion): Ռելացիոն մոտեցման ժամանակ տվյալները շահագործողներին ներկայացվում են աղյուսակների տեսքով: Շահագործողներին ներկայացվում են այնպիսի մշակող օպերատորներ, որոնք թույլ են տալիս իրականացնել այնպիսի գործողություններ, ինչպիսին են հին աղյուսակների միջոցով նոր աղյուսակների ձևավորումը, աղյուսակներ մեջ ինֆորմացիայի որոնումը և աղյուսակների մեջ փոփոխությունների մտցնումը: Access-ը microsoft office փաթեթի ծրագրերից է, որի օգնությամբ կարելի է արագ և բավականին հեշտ ստեղծել տվյալների բազաներ, լրացնել դրանք և աշխատել դրանց հետ:

Access-ը աշխատում է հետևյալ օբյեկտների հետ՝ աղյուսակ, կառուցվածք, հարցում, հաշվետվություն:

Բացի այս նշվածները, Access-ը աշխատում է նաև 2 այլ օբյեկտների հետ՝

  1. Մակրոս
  2. Մոդուլ

Աղյուսակ

Աղյուսակ` օբյեկտ է, որը ստեղծում և օգտագործում ենք տվյալների պահպանման համար: Յուրաքանչյուր աղյուսակ ինֆորմացիա է պարունակում որոշակի տիպի սուբյեկտների մասին: Աղյուսակի դաշտերը ծառայում են տարբեր սուբյեկտների բնութագրերի պահպանման համար, իսկ յուրաքանչյուր գրառում տեղեկություն է պարունակում կոնկրետ սուբյեկտի մասին: Յուրաքանճյուր աղյուսակի համար կարելի է սահմանել առաջնային բանալի կամ մի քանի դաշտեր, և մեկ կամ մի քանի ինդեքսներ:

Օրինակ՝

Անուն Ազգանուն Մասնագիտություն
Արթուր Սիմոնյան Տնտեսագետ
Կարինե Միքայելյան Իրավաբան
Վարդան Խաչատրյան Օպերատոր

Կառուցվածք

Կառուցվածք` օբյեկտ է, որը հիմնականում նախատեսված է տվյալների ներմուծման, էկրանի վրա նրանց արտածման և հավելվածի աշխատանքի կառավարման համար: Կառուցվածքը կարելի է օգտագործել աղյուսակների տվյալների ավելի ակնառու ներկայացման կամ հարցումների գրառումների հավաքածուների համար: Հաշվետվություն` օբյեկտ է, որը նախատեսված է արդյունքների ֆորմատավորման, հաշվարկման և ընտրված տվյալների տպման համար: Նախքան հաշվետվության արտածելը տպիչ սարքով, կարող ենք նախապես ծանոթանալ նրա հետ էկրանի վրա:

Հարցում

Հարցումները հանդիսանում են աղյուսակից տվյալների դուրս բերման և նոր տվյալների ձևավորման արդյունք: Հարցումների օգտագործմամբ կարելի է ընտրել աղյուսակի տողերը, կարգավորել դրանք և իրականացնել հարցումներ:

Հաշվետվություն

Հաշվետվություն` օբյեկտ է, որը նախատեսված է արդյունքների ֆորմատավորման, հաշվարկման և ընտրված տվյալների տպման համար: Նախքան հաշվետվության արտածելը տպիչ սարքով, կարող ենք նախապես ծանոթանալ նրա հետ էկրանի վրա:

Մակրոս

Մակրոս` օբյեկտ է, որը իրենից ներկայացնում է մեկ կամ մի քանի գործողությունների կազմավորված նկարագրություն, որոնք ավտոմատ կերպով կատարվում են ի պատասխան որոշ իրադաձությունների:

Մոդուլ

Մոդուլ` օբյեկտ է, որը պարունակում է Visual Basic լեզվով ծրագրեր, որոնք թույլ են տալիս որոշակի գործընթացը բաժանել մեկ կամ մի քանի գործընթացների և հայտնաբերել սխալները,որոնք կարելի է գտնել մակրոսներ օգտագործման դեպքում: Մոդուլները կարող են անկախ օբյեկտներ լինել, որոնք պարունակում են հավելվածի ցանկացած տաղից դրված ֆունկցիաներ, կամ կարող են անմիջականորեն «կապված« լինել կառուցվածքներին կամ հաշվետվություններին` այս կամ այն իրադարձությանը արձագանքելու համար: